100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում

100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց:

Ալեքսանդր Մինյոնը նշել է, որ արտերկրի բժիշկների հերթական խումբը Հայաստան կժամանի չորեքշաբթի օրը, որոնց թվում կլինեն նաև սփյուռքահայ բժիշկներ։ «Այս անգամ այս առաքելության թիմում ներգրավված կլինեն նաև սփյուռքից մեծ քանակությամբ մասնակիցներ։ Նրանք շատ ուրախ կլինեն այստեղ օգնություն ցուցաբերել»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալը հիմնարար միջոցն է այս հիվանդության դեմ պայքարի համար։

«100 նոր վարակվածներ նպաստում են նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ն անպայման կգտնվի վերակենդանացման բաժանմունքում և որոնցից 2-ն անպայման կմահանան։ Այդպես է դինամիկան։ Հայաստանում բոլոր այն բժիշկները, որոնց ես հանդիպեցի, իսկապես մեծ տպավորություն թողեցին ինձ վրա։ Նրանք շատ հոգնած են, արդեն իսկ ուժասպառ են, բայց աշխատում են գիշեր ու ցերեկ»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի բժիշկներին Հայաստան ժամանելու և մեր բժշկական համակարգին օժանդակություն ցուցաբերելու համար:

wp-apeth