Բրազիլիայում մահվան դեպքերն անցել են 50 հազարը

Բրազիլիայում մահվան դեպքերն անցել են 50 հազարը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 21-ի ժամը 12:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 931 հազարը (8,931,812), մահացել է 467,010, բուժվել՝ 4,749,544 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 330 հազարը՝ 2,330,578 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոնը (1,070,139), Ռուսաստանը (584,680), Հնդկաստանը (412,210), Մեծ Բրիտանիան (303,110) և Իսպանիան (293,018):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (121,980), հետո գալիս են Բրազիլիան (50,058), Մեծ Բրիտանիան (42,589), Իտալիան (34,610), Ֆրանսիան (29,633), Իսպանիան (28,322), Մեքսիկան (20,781), Բելգիան (9,696), Իրանը (9,507), Գերմանիան (8,961) ու Կանադան (8,410):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (972,941), հետո գալիս են Բրազիլիան (543,186), Ռուսաստանը (339,711), Հնդկաստանը (228,307), Չիլին (196,609), Իտալիան (182,453), Գերմանիան (174,700),  Իրանը (161,384) և Թուրքիան (158,828):

wp-apeth