«Nissan March»-ը սահել ձորակը (մոտ 40 մ)

«Nissan March»-ը սահել ձորակը (մոտ 40 մ)

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 20-ին, ժամը 19։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անի Թ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 40 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները  (Ջոն Գ․, ծնված 2019 թ․ և Սիլվանա Գ․, ծնված  2009 թ.) տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները Անի Թ․-ի և Սիլվանա Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ջոն Գ․-ինը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth