«Mercedes-Benz E350»-ը հայտնվել է փոսում

«Mercedes-Benz E350»-ը հայտնվել է փոսում

Հունիսի 20-ին, ժամը 20:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք-Ծակքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լևոն Շ., ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

wp-apeth