Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. Դատարանը մերժեց միջնորդությունը

Գագիկ Ծառուկյանը չի կալանավորվի. Դատարանը մերժեց միջնորդությունը

Այսօր՝ հունիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում հրապարակվեց  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության որոշումը: Որոշումը հրապարակեց դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր գնացել ուրբաթ օրը: Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ որակելով այն ապօրինի։

Դեռ հունիսի 16-ին Ազգային ժողովը հավանություն էր տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ։

wp-apeth