Սոլոմոն Իմե Ուդոն և ՀՖՖ-ն համաձայնության են եկել

Սոլոմոն Իմե Ուդոն և ՀՖՖ-ն համաձայնության են եկել

Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նիգերիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել հարցի շուրջ: Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:

Ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո Սոլոմոն Ուդոն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապացկությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին:

Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»:

Սոլոմոն Ուդոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 15-ին՝ Նիգերիայում։ 

Ակումբային կարիերան

  • 2013 — «Էսփայր» (Սենեգալ)
  • 2014 — «Էյպեն», (Բելգիա)
  • 2015 — «Արարատ» (Երևան)
  • 2015-2016 — «Ուլիս» (Երևան)
  • 2016-2018 — «Շիրակ» (Գյումրի)
  • 2018-2019 — «Ուրարտու» (Երևան)
  • 2019 — «Շիրակ» (Գյումրի)
wp-apeth