Լեհաստանից՝ Հայաստանին. 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ախտահանիչ հեղուկ

Լեհաստանից՝ Հայաստանին. 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ախտահանիչ հեղուկ

Հունիսի 19-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից Հայաստան ուղևորվեց լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը, հայտնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանատնից:

ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։

Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Լեհական օգնության մեկ այլ ինքնաթիռի դեպի Վրաստան ճանապարհման նպատակով օդանավակայանում ներկա էր նաև Լեհաստանում Վրաստանի դեսպանը։

Հայաստանի և Վրաստանի դեսպանները երախտիքի և շնորհակալական խոսքեր ուղղեցին օգնությունը տրամադրող հիմնադրամին և կազմակերպիչներին, իսկ լեհական կողմից նշվեց դժվար պահերին բարեկամ երկրներին սատար կանգնելու շարունակական պատրաստակամության մասին։

wp-apeth