Մշտադիտարկման և իրազեկման աշխատանքներ՝ Գյումրիում ու մարզի այլ համայնքներում

Մշտադիտարկման և իրազեկման աշխատանքներ՝ Գյումրիում ու մարզի այլ համայնքներում

Շիրակի մարզի համայնքներում շարունակվում են մշտադիտարկման և իրազեկման աշխատանքները։ Ինչպես Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով ստեղծված մշտադիտարկման աշխատանքային խմբերը, այնպես էլ համայնքապետերն անձամբ շրջում են համայնքապատկան հաստատություններում, տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններում, զրուցում քաղաքացիների հետ, հորդորում և կոչ անում կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, սահմանափակել շփումները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Հավելենք, որ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը նույնպես շրջել է քաղաքում, խոսել բնակիչների հետ, հորդորել պահպանել համավարակի տարածման կանխարգելման անվտանգության կանոները, խստագույնս հետևել պարետի կողմից տրված ցուցումներին՝ պարտադիր կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն: Ընթացքում նաև դիմակներ են բաժանվել քաղաքացիներին:

wp-apeth