ՃՏՊ Փարպի գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Փարպի գյուղում․ կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 19-ին, ժամը 05:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարպի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Դ․, ծնված 1994 թ․), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

wp-apeth