Բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն

Բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն

ԱԻՆ-ից հայտնում են, հունիսի 18-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վարդան Ա․, ծնված 1992 թ․) և «Mazda 6» մակնիշների (վարորդ Արմեն Ո․, ծնված 1978 թ․) ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով։ Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը  հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

wp-apeth