Մեքենան բախվել է գազատար խողովակին

Մեքենան բախվել է գազատար խողովակին

ԱԻՆ-ից հայտնում են, հունիսի 19-ին, ժամը 03։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի կենտրոնական հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միտրիցիա Ի․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, որն ընկել է ավտոմեքենայի վրա և արգելափակվել թափքի և կցորդչի միջև։ Փրկարարները խողովակը դուրս են բերել արգելափակումից և սահմանազատել տարածքը:

wp-apeth