Վարակվել է 8.5 միլիոնից ավելի մարդ. Բուժվածներով Չիլին անցել է Իտալիային ու Գերմանիային

Վարակվել է 8.5 միլիոնից ավելի մարդ. Բուժվածներով Չիլին անցել է Իտալիային ու Գերմանիային

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 500 հազարը (8,586,718), մահացել է 456,468, բուժվել՝ 4,536,046 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 263 հազարը՝ 2,263,749 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (983,359), Ռուսաստանը (561,091), Հնդկաստանը (381,485), Մեծ Բրիտանիան (300,469) և Իսպանիան (292,348):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (120,688), հետո գալիս են Բրազիլիան (47,869), Մեծ Բրիտանիան (42,288), Իտալիան (34,514), Ֆրանսիան (29,603), Իսպանիան (27,136), Մեքսիկան (19,747), Բելգիան (9,683), Իրանը (9,272), Գերմանիան (8,946) ու Կանադան (8,300):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (931,076), հետո գալիս են Բրազիլիան (520,360), Ռուսաստանը (313,963), Հնդկաստանը (205,183), Չիլին (186,441), Իտալիան (180,544), Գերմանիան (174,100),  Իրանը (156,991) և Թուրքիան (156,022):

wp-apeth