130 հազար դոլար բուժման համար և այլ լուրեր աշխարհից մեկ տողով

130 հազար դոլար բուժման համար և այլ լուրեր աշխարհից մեկ տողով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ցույցերի ալիքը չի հանգեցրել կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման, հայտնում է Wall Street Journal՝ հղում անելով վերլուծությունների նախնական արդյունքներին:

  • Չինաստանի վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հրապարակել է ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է փոխանցել Պեկինի մեծածախ սննդի շուկայում հայտնաբերված կորոնավիրուսով վարակվածներից ստացված գենոմի տվյալները:
  • Պերուի կլինիկաներից մեկում կորոնավիրուսից բուժված հիվանդին ներկայացրել են 130 հազար դոլարը գերազանցող վճարման կտրոն: Տղամարդը չի կարողացել բուժօգնություն ստանալ պետական հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով:
  • Բուենոս-Այրեսի բնակիչներին կրկին արգելել են վազել կամ զբոսնել կարանտինի ժամանակ:
  • Չերնոգորիայի վարակիչ հիվանդությունների ազգային խորհուրդը պարտադիր է դարձրել դիմակ կրելը հասարակական վայրերում, որոնք գտնվում են փակ տարածքներում:
  • Ավստրալիայի իշխանությունները մտադիր չեն բացել սահմանները տուրիստների համար մինչև 2021 թվականը:
wp-apeth