1 oրում 90 ՃՏՊ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

1 oրում 90 ՃՏՊ. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 90 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հունիսի 18-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արզումանյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 17-ին, ժամը 23.20-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԿամԱԶ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 34-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, ինչից հետո մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Վրաերթի ենթարկված 51-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց։
«Օպելի» 35-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին:
Հունիսի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը բուժօգնության է դիմել:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունիսի 18-ին, ժամը 22.40-ին, Սևան-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth