Ռոբերտ Քոչարյանին կազատեն արգելանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց

Ռոբերտ Քոչարյանին կազատեն արգելանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարել է կալանքի տակ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը՝ համաձայն որի, ամբաստանյալ Ռոբերտ  Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը կվերացվի և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի գրավը 2 միլիարդ դրամի չափով: Գրավի սահմանված գումարը վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվեհամարին մուծելուց հետո Քոչարյանին կազատեն արգելանքից:

Ռոբե8տ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված:

wp-apeth