Բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վարորդները մահացել են

Բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վարորդները մահացել են

ԱԻՆ-ից հայտնում են, հունիսի 17-ին, ժամը 23։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արտակ Ղ․, ծնված 1984 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ` Կարեն Հ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ վերջիններս մահացել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth