Բուժվածների թվով Իրանն անցավ Թուրքիայից

Բուժվածների թվով Իրանն անցավ Թուրքիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 406 հազարը (8,406,196), մահացել է 451,387, բուժվել՝ 4,415,875 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 234 հազարը՝ 2,234,471 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (960,309), Ռուսաստանը (553,301), Հնդկաստանը (367,264), Մեծ Բրիտանիան (299,251) և Իսպանիան (291,763):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (119,941), հետո գալիս են Բրազիլիան (46,665), Մեծ Բրիտանիան (42,153), Իտալիան (34,448), Ֆրանսիան (29,575), Իսպանիան (27,136), Մեքսիկան (19,080), Բելգիան (9,675), Իրանը (9,185), Գերմանիան (8,927) ու Կանադան (8,254):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (918,796), հետո գալիս են Բրազիլիան (503,507), Ռուսաստանը (304,342), Հնդկաստանը (194,438), Իտալիան (179,455), Գերմանիան (173,600), Չիլին (156,232),  Իրանը (154,812) և Թուրքիան (154,640):

wp-apeth