Մեքենան ընկել է ձորը, կա տուժած

Մեքենան ընկել է ձորը, կա տուժած

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավոտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրի Վ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և սահել մոտակա ձորը (մոտ 10 մ)։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth