SARS-CoV-2-ի բռնկում՝ մսի կոմբինատում. «Tönnies»-ի 650-ից ավելի աշխատակից կարանտինում են

SARS-CoV-2-ի բռնկում՝ մսի կոմբինատում. «Tönnies»-ի 650-ից ավելի աշխատակից կարանտինում են

Գերմանիայի արևմուտքում գտնվող մսի կոմբինատի 650-ից ավելի աշխատակից վարակվել են կորոնավիրուսով: Իշխանությունները սպասում են ևս մի քանի հարյուր թեստերի պատասխանների և մտավախություն ունեն, որ վարակվածների թիվը կավելանա: 

Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Tönnies»-ի սպանդանոցում արձանագրել են կորոնավիրուսի բռնկում: Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Գյուտերսլո շրջանի իշխանությունները թեստավորել են Ռեդա-Վիդենբրյուկ քաղաքում տեղակայված ընկերության հազարից ավելի աշխատակցի: Հունիսի 17-ի առավոտվա տվյալների համաձայն՝ ստացվել են առաջին 590 թեստի պատասխանները, որոնցից 395-ն եղել են դրական: Օրվա ընթացքում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 657-ի:

Գյուտերսլո շրջանի ղեկավար Սվեն-Գերոգ Ադենաուերը կարծում է, որ մնացած թեստերի արդյունքները շատ չեն տարբերվի: «Tönnies»-ի վարակված աշխատակցիներն երկու շաբաթ կմնան կարանտինում, նրանցից շատերի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Ընկերությունը դադարեցրել է աշխատանքներն երկու շաբաթով: Վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար Գյուտերսլոյի իշխանությունները որոշել են մինչև հունիսի 26-ը կրկին փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք վերսկսել էին աշխատանքն ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 15-ին:

Ընկերության ղեկավարությունից ենթադրում են, որ վարակն իրենց հետ բերել են աշխատակիցները, որոնք սահմանափակումները հանելուց հետո մեկնել էին իրենց ընտանիքներին ու հարազատներին այցելելու: Ընկերության սպանդանոցում աշխատողների մեծ մասը ծնունդով Արևելյան Եվրոպայի երկրներից են: «Tönnies»-ի ղեկավարները հայտնել են, որ ընկերությունը մայիսի 10-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում հասցրել են թեստավորել 6400 աշխատակցի և բոլորի մոտ պատասխանն եղել է բացասական:

Կորոնավիրուսի բռնկումներ մսի կոմբինատներում

Գերմանիայի մսեղենի արդյունաբերությունում աշխատում են մոտ 200 հազար մարդ, այդ թվում նաև աշխատողների մեծ մասը, որոնք Արևելյան Եվրոպայից են և փաստացի ընդամենն ունեն աշխատանքային պայմանագրեր և ապրում են հանրակացարաններում, որտեղ պայմանները հեռու են կատարյալից:

Մայիսից սկսած՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Ներքին Սաքսոնիա, Բադեն-Վյուրտեմբերգ և Շլեզվիգ-Գոլշտեյն երկրամասերի մսի կոմբինատներում կորոնավիրուսով վարակվել են հարյուրավոր մարդիկ:

wp-apeth