Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 16-ին, ժամը 16:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արևաբույր գյուղի գերեզմանատան մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:56-ին, մարվել` 17:00-ին: Այրվել է Հարություն Կ․-ին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան։

  • Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 16-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին ընթացքի ժամանակ «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գևորգ Կ․, ծնված 1989 թ.) հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին:

wp-apeth