ՃՏՊ Ֆուչիկի փողոցում․ տուժածներ չկան

ՃՏՊ Ֆուչիկի փողոցում․ տուժածներ չկան

Հունիսի 16-ին, ժամը 21:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 1/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Բ․, ծնված 1988 թ․) բախվել է կայանած «Reno» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ավետիք Ք․, ծնված 1960 թ․)․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։

wp-apeth