ԱՄՆ-ում վերականգնում են մահապատիժը

ԱՄՆ-ում վերականգնում են մահապատիժը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում դաշնային իշխանությունները վերականգնում են մահապատիժը: Երեխաներ սպանելու ու բռնաբարելու համար չորս անձի դատապարտել են մահապատժի: Այն կյանքի կկոչեն այս տարվա հուլիսի կեսին և օգոստոսի վերջին՝ հուլիսի 13, 15, 17 և օգոստոսի 28: Հանցագործներին կներարկեն դեղամիջոց, որը կանգնեցնում է շնչառությունը: Վերջին անգամ Նահանգներում մահապատիժ կիրառել են 2003 թվականին, այդ ժամանակ երկրում մահվան է դատապարտվել երեք անձ:

wp-apeth