Կորոնավիրուսի պատճառով վերջին 40 տարում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով վերջին 40 տարում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգվել է

Ամերիկյան կինոմատոգրաֆիայի մշակույթի և գիտության ակադեմիան հայտարարել է, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը չի կայանա գալիք տարվա փետրվարի 28-ին, ինչպես նախատեսված էր: Միջոցառումը հետաձգվել է և տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 25-ին: Վերջին 40 տարում առաջին անգամ է նման բան տեղի ունենում: Փոփոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

  • Մեկ դարից ավելի է, ինչ ֆիլմերը կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում: Ֆիլմերը մխիթարում, ոգեշնչում և զվարճացնում են մեզ ամենադժվար պահերին: Այս տարի ևս նրանք կլինեն: Կինոռեժիսորները պետք է ավարտին հասցնեն իրենց ֆիլմերը,- նշված է Ակադեմիայի նախագահ Դևիդ Ռուբինի և գլխավոր տնօրեն Դաուն Հադսոնի համատեղ հայտարարությունում:

Սովորաբար մրցանակաբաշխությունում տեղ են գտնում օրացուցային տարում նկարահանված ֆիլմերը: Այս անգամ Ակադեմիան համաձայնել է երկարաձգել գործող պատուհանի ժամկետը և ինչպես նշվել էր ավելի վաղ էկրաններ չբարձրացած և միայն առցանց ցուցադրված ֆիլմերը նույնպես հնարավորություն կունենան մասնակցել մրցանակաբաշխությանը:

wp-apeth