«Կավասակի սինդրոմի», Հայաստանում գրանցված դեպքերի և հետագա անելիքների մասին

«Կավասակի սինդրոմի», Հայաստանում գրանցված դեպքերի և հետագա անելիքների մասին

Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը 1in TV-ի տաղավարում խոսել է Հայաստանում կավասակի սինդրոմի գրանցված դեպքերի մասին: Հիշեցնենք, որ 9 տարեկան երեխայի մոտ հաստատվել էր նաև կորոնավիրուս,  եղել է ծանր վիճակում, հիմա նրա մոտ կլինիկական բարելավում է նկատվում: Դրանից առաջ 4 տարեկանի մոտ էր նկատվել կավասակի սինդրոմ: Դարակչյանը նկատել է, որ խոսքը ոչ թե դասական կավասակի հիվանդության մասին է, այլ՝ բազմաօրգանային բորբոքային համախտանիշի:

  • Հիշեցնեմ, որ չենք խոսում դասական կավասակի հիվանդության մասին: Խոսում ենք բազմաօրգանային բորբոքային համախտանիշի մասին: Ի դեպ, առաջին երեխայի ախտորոշումը վերափոխվեց և վերջնական աշխտորոշում դրվեց բազմաօրգանային բորբոքային համախտանիշը: Մեզ մոտ էլ տեսնում ենք տենդենցը, որը կա աշխարհում, բայց մենք դեպքերի աճքի պետք է սպասենք, երբ մեզ մոտ կանցնի կորոնավիրուսային հիվանդության պիկը: Ըստ միջազգային տվյալների՝ այս համաշխտանիշը զարգանում է այն երեխաների մոտ, որոնք արդեն տարել են և լավացել են կորոնավիրուսից: Եթե հաշվենք, որ մենք հիմա պիկի մեջ ենք, ապա այստեղից հաշված մոտ 5-6 շաբաթ հետո կարելի է ենթադրել, որ կտեսնենք այն երեխաներին, որոնց մոտ կզարգանա բազմաօրգանային բորբոքային համախտանիշը: Սա սկսվում է բարձր ջերմությամբ և այն աննկատ չի կարող անցնել: Դեռ ժամանակ ունենք ուղեցույց պատրաստելու ու տարածելու պոլիկլինականերում: Որպեսզի չուշանանք ու պատրաստ լինենք իրադարձությունների նման զարգացման արդեն հիմա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Հորինելու ոչինչ չկա, անգլերեն լեզվով ուղեցույցներ արդեն կան: Պետք է դրանք թարգմանել հայերեն և տարածել, որպեսզի բուժաշխատողները հստակ հետևեն այն աշխատնիշներով երեխաներին, որոնք ունեն տարած կորոնավիրուսային վարակ և արդեն 5-6 շաբաթ հետո դիմում են այս և այլ աշխատանիշներով: Այնպայման պետք է մտածել այդ խնդրի մասին և ուղեգրեն նշված երեխաներին ստացիոնար հետագա հետազոտման համար,- ասել է Մարի Դարակչյանը:
wp-apeth