Մահվան դեպքերով Իրանն անցավ Գերմանիայից, բուժվածներով Հնդկաստանը չորրորդն է

Մահվան դեպքերով Իրանն անցավ Գերմանիայից, բուժվածներով Հնդկաստանը չորրորդն է

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 16-ի ժամը 11:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 128 հազարը (8,128,488), մահացել է 439,421, բուժվել՝ 4,242,134 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,182,950 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (891,556), Ռուսաստանը (545,458), Հնդկաստանը (343,091), Մեծ Բրիտանիան (296,857) և Իսպանիան (291,189):
Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (118,283), հետո գալիս են Բրազիլիան (44,118), Մեծ Բրիտանիան (41,736), Իտալիան (34,371), Ֆրանսիան (29,436), Իսպանիան (27,136), Մեքսիկան (17,580), Բելգիան (9,661), Իրանն (8,950), Գերմանիան (8,885) ու Կանադան (8,175):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (889,866), հետո գալիս են Բրազիլիան (464,774), Ռուսաստանը (294,306), Հնդկաստանը (180,320), Իտալիան (177,010), Գերմանիան (172,600),  Թուրքիան (152,364), Իրանը (150,590) և Չիլին (148,792):

wp-apeth