ՃՏՊ Գյումրիում․ կան տուժածներ

ՃՏՊ Գյումրիում․ կան տուժածներ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 16-ին, ժամը 01:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշա­համա­լիր­ից դեպի Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ․, ծնված 1998 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Գուրգեն Ա․) ստացել են մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները Գուրգեն Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

wp-apeth