Պեկինում իրավիճակը գնահատում են ծայրահեղ լուրջ

Պեկինում իրավիճակը գնահատում են ծայրահեղ լուրջ

Չինաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք, դրանից մեկ օր առաջ գրանցվել էր ևս 49 դեպք: Նոր դեպքերից 27-ը գրանցվել է մայրաքաղաք Պեկինում: Վերջին մի քանի օրում ընդհանուր հաշվով Պեկինում գրանցվել է վարակման 106 դեպք: Տեղի իշխանություններն իրավիճակը գնահատում են ծայրահեղ լուրջ: Պեկինի իշխանությունները մտադիր են ամենախիստ միջոցները ձեռնարկել վարակի տարածումը կանխարգելելու համար: Չինաստանում մինչև այս պահը գրանցվել է 83,221 վարակման դեպք, մահացել է 4,634, բուժվել 78,377 մարդ:

wp-apeth