Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Ավարտվեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը, որին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չմասնակցեցին: Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 87-ը` 87 կողմ, դեմ 0, անվավեր չկա: Որոշումն ընդունվել է: Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը դեռ շարունակվում է: Այժմ քննարկվում է Ծառուկյանին ազատությունից զրկելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցը: