Հունիսի 9-16-ն ԱԻՆ-ը կատարել է 8742 վարակազերծում

Հունիսի 9-16-ն ԱԻՆ-ը կատարել է 8742 վարակազերծում

ԱԻՆ-ից հայտնում են, որ կառույցը շարունակում է իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության տարածքում:

Վերջին շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 8742 վարակազերծում հանրային նշանակության տարբեր վայրերում, որից 5759-ը՝ մարզերում, 2983-ը՝ Երևանում։

Վարակազերծվում են նաև բնակելի շենքեր, վերելակներ, անհրաժեշտության դեպքում միևնույն տարածքում վարակազերծումն իրականացվում է մի քանի անգամ։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր սահմանված կանոնները։

wp-apeth