Հաստատվել է 303 նոր դեպք, 259-ը՝ Լոմբարդիայում

Հաստատվել է 303 նոր դեպք, 259-ը՝ Լոմբարդիայում

Անցած 24 ժամում (15 հունիսի 20:00-ի դրությամբ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 26-ով: Նախորդ օրը գրանցվել էր 44 մահ: Իտալիայում կորոնավիրուսային հիվանդության զոհ են դարձել 34,371 մարդ:

Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը գնալով նվազում է երկրում, ինչը չի կարելի ասել առանձին շրջանների մասին, մասնավորապես խոսքը վերաբերում է Լոմբարդիային: Անցած 24 ժամում հաստատված 303 նոր դեպքերի 259-ը գրանցվել է հենց Լոմբարդիայում: Ընդհանուր հաշվով Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 237290 մարդ:

Իտալիայում վերջին տվյալների համաձայն փաստացի բուժում է ստանում 26274 մարդ՝ 211-ով քիչ, քան նախորդ օրը, երբ թիվը կրճատվել էր 1512-ով:  Տնային պայմաններում բուժվում են 22 471 պացիենտ: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1505 մարդ, ընդհանուր հաշվով արդեն բուժվել է 176 370 մարդ:

Նշենք, որ անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել Իտալիայի 11 շրջանում, իսկ 8 շրջանում չի հատաստվել վարակման նոր դեպք: Բոլցանո ոչ մեծ քաղաքից բացի երկրի ևս 8 շրջանում վարակման նոր դեպք չի գրանցվել: 1 օրում բուժվել է 640 պացիենտ, 105-ը նրանցից դուրս է գրվել հիվանդանոցից (3489 մարդ դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում), երկու հիվանդ դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, մինչդեռ 213-ը դեռ պայքարում են հիվանդության դեմ նշված բաժանմունքներում: 258 պացինետ դուրս է եկել կարանտինային ռեժիմից, 22213 մարդ ինքնամեկուսացված է տներում: Անցած 24 ժամում թեստավորվել է 28107 մարդ: 

wp-apeth