Այրվել է Փանիկի տներից մեկի տանիքը

Այրվել է Փանիկի տներից մեկի տանիքը

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 15-ին, ժամը 15։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փանիկ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

wp-apeth