Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու առավոտվա կարևորը

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու առավոտվա կարևորը

Worldometers-ի տվյալների համաձայն՝ հունիսի 4-ի ժամը 12-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 6,585,506  դեպք է արձանագրվել, մահացել է 388 041, բուժվել 3,181,128 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 1,902,031 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (584,562), Ռուսաստանը (441,108), Իսպանիա (287 406), Մեծ Բրիտանիան (279,856) և Իտալիան (233,836):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (109,146), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (39,728), Իտալիան (33,601), Բրազիլիան (32,568) և Ֆրանսիան (29,021):
  • Աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի մոտ, որը մահացել է ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո, աշխտորոշել են կորոնավիրուս: Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ մայիսի 3-ի դրությամբ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն դա չի հանդիսանում գործոններից մեկը, որը հանգեցրել է մահվան:
  • Համաշխարհային առողջապահության կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադան Գեբրեյեսուսը իր մտավախությունն ու մտահագությունն է հայտնել կապված Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում կորոնավիրուսի տարածման տեմպերի հետ կապված:
  • Հունիսի 15-ից Գերմանիան կհանի սահմանափակումները և թույլ կտա մեկնել ԵՄ երկրներ, Շենգեն գոտի և Մեծ Բրիտանիա: Նշվում է, որ կարգելվի մեկնել միայն Իսպանիա և Նորվեգիա:
wp-apeth