Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 00:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում կայանած «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝  01։11-ին։ Ավտոմեքենան այրվել է։

wp-apeth