Իպուբրոֆենը որպես կորոնավիրուսի բուժում

Իպուբրոֆենը որպես կորոնավիրուսի բուժում

Գիտնականները փորձարկումներ են անելու պարզելու համար արդյոք իպուբրոֆենը կարող է օգնել կորոնավիրուսով վարակվածներին հաղթահարելու հիվանդությունը: Լոնդոնի Գիի և Սենտ Թոմասի հիվանդանոցի և Քինգի քոլեջի փորձագիտական թիմերը հավատում են, որ դեղամիջոցը կարող է հիվանդներին օգնել շնչառության հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար, հայտնում է bbc-ն:

Փորձագետները հուսով են, որ այս էժան դեղամիջոցի շնորհիվ հիվանդները այլևս արհեստական շնչառության սարքերի կարքի չեն ունենան: Փորձարկման ընթացքում, որը կոչվում է լիբերատե, հիվանդների կեսը խնամք ստանալուց բացի կընդունեն իպուբրոֆեն:

Փորձարկան ընթացքում օգտագործվելու է ոչ թե սովորական իպուբրոֆենի կոճակներ, որոնք հասանելի են դեղատներում, այլ՝ որոշ նոր խառնուրդնեորվ իպուբրոֆեն: Որոշ մարդիկ արդեն օգտագործում են դեղամիջոցի լիպիդային կոճակը, որը նաև օգտագործվում է արթրիթի բուժման համար:

Կենդանիների վրա կատարված փորձարկումների շնորհիվ, գիտնականները պարզել են, որ այն կարող է բուժել սուր շնչառական հիվանդությունները և սա անհրաժեշտ է, քանի որ կորոնավիրուսով վարակված հիվանդը միշտ բախվում է այս խնդրին:

  • Մենք պետք է փորձարկումներ իրականացնենք համոզվելու արդյոք ներկայիս ապացույցները կարող են համընկնել մեր սպասելիքների հետ, — ասել է Լոնդոնի Քինգ Քոլեջի պրոֆեսոր Միթուլ Մեհտան:

Համաճարակի բռնկման սկզբնական շրջանում մարդիկ անհանգստանում էին, որ թեթև ախտանիշներով հիվանդների համար իպուբրոֆենի ընդունումը կարող է վտանգավոր լինել:

Սա քննարկումների տեղքի տվեց, երբ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիեր Վերան հայտարարեց, որ ոչ ստերոիդային և հակաբորբոքային միջոցները, ինչպիսին օրինակ իպուբրոֆենն է, կարող է ավելի սաստկացնել հիվանդությունը և հիվանդներին խորհուրդ տվեց վորոնշյալ միջոցների փոխարեն սովորական պարացետամոլ ընդունել:

Մարդկային դեղամիջոցների հանձնաժողովը արագ եզրակացրեց, որ պարացետամոլի ընդունումը կարող է վարակված հիվանդի համար օգտակար լինել, քանի որ այն նվազեցնում է ջերմությունը և օգնում է գրիպանման սիմպտոմների ժամանակ:

Կորոնավիրուսի մեղմ ախտանիշների համար ԱՆՀ-ն խորհուրդ է տալիս մարդկանց նախ փորձել պարացետամոլը, քանի որ այն ունի ավելի քիչ կողմնակի ադեցություններ, քան իբուպրոֆենը և շատերի համար առավել անվտանգ կարող է լինել: Դուք չպետք է ընդունեք իպուբրոֆեն, եթե օրինակ ստամոքսի խոց ունեք:

wp-apeth