Կորոնավիրուսը Գերմանիայում. Մեկ օրում 342 նոր դեպք, 29 մահ

Կորոնավիրուսը Գերմանիայում. Մեկ օրում 342 նոր դեպք, 29 մահ

Անցած 24 ժամվա ընթացքում Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, գրանցվել է մահվան 29 դեպք: Սա այն դեպքում, երբ մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 11, կորոնավիրուսային հիվանդության 213 նոր դեպք: Ռոբերտ Կոխի համալսարանի տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտարարված արտակարգ դրության սկզբից գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 182 370 դեպք, մահվան 8551 դեպք: Ամենատուժած շրջանը Բավարիան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 47138-ի, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 2466-ի: Բեռլինում գրանցվել է 6874 դեպք և մահվան 198 դեպք:

wp-apeth