Հաստատվել է ևս 3 նոր դեպք. Հանրագումարով 57 դեպք

Հաստատվել է ևս 3 նոր դեպք. Հանրագումարով 57 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Երեր ժամը 19:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել էր ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

wp-apeth