Մեկ սերունդ առաջ․ Xiaomi-ն սկսեց փորձարկել 6G ցանցը

Մեկ սերունդ առաջ․ Xiaomi-ն սկսեց փորձարկել 6G ցանցը

Չինական Xiaomi ընկերությունը սկսել է 6G ցանցի ներդրման նախնական փորձարկումները, Xinhua լրատվական գործակալությանը ասել է Xiaomi ընկերության գործադիր տնօրեն Լեյ Յզյուն: Ըստ փորձագետների՝ 6G ցանցը հնարավորություն կտա զարգացնել տվյալների փոխանցման արագությունը մինչև մեկ տերբայթ վայրկյան:

Xiaomi-ի ղեկավարը նաև նշել է, որ ընկերությունը շարունակում է զարգացնել 5G-ն և այն ապահովող սմարթֆոններ արտադրել, միևնույն ժամանակ ընկերությունը այլևս շահագրգռված չէ 4G-ով սմարթֆոնների արտադրությամբ:

wp-apeth