Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել

Պորտուգալիան պատրաստ է զբոսաշրջիկներ ընդունել

Պորտուգալիան պատրաստ է ընդունել զբոսաշրջիկներին, հայտարարել է արտաքին գործերի նախարար Սանտոս Սիլվան: Վերջինս ասել է, որ երկիրը «հաճույքով ողջունելու է զբոսաշրջիկներին»։ Նրանք, որոնք թռչում են ինքնաթիռով, ստիպված կլինեն անցնել «նվազագույն սանիտարական հսկողություն»:

«Զբոսաշրջիկները, որոնք ինքնաթիռով են գալիս Պորտուգալիա, չեն մնա կարանտինում, բայց ստիպված կլինեն անցնել այն նվազագույն սանիտարական հսկողությունը, որը կստեղծեն մեր համապատասխան մարմինները: Պորտուգալիայում առողջապահության համակարգը գործում է և շատ կարևոր է մարդկանց ընդունելությունը: Բացի այդ, մենք արդեն ունենք հրապարակված կանոններ հասարակական վայրերի, թանգարանների, լողափների, հյուրանոցների, ռեստորանների վերաբերյալ, որոնք երաշխավորում են մարդկանց անվտանգությունը, — ասել է նա:

Երկուշաբթի, մայիսի 18-ից, Պորտուգալիան անցավ կարանտինային միջոցառումների թուլացման երկրորդ փուլ, որը ներառում է ռեստորանների, բարերի, սրճարանների, թանգարանների, մինչև 44 քմ մակերեսով փոքր խանութների բացում` բոլորը սահմանափակ թվով այցելուներով և սոցիալական տարածությունը պահպանելով:

Մանկապարտեզներն ու դպրոցները վերսկսեցին իրենց աշխատանքը (11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար)` սանիտարական անվտանգության բարձրացման միջոցառումների և դիմակների պարտադիր կրելու պայմանով: Հարազատները կարող են կրկին այցելել ծերանոցներ:

Ավելի վաղ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան ներկայացրել էր լողափներ այցելելու կանոնները, որոնք կբացվեն հունիսի 6-ին: Այսպիսով, տարբեր խմբերի միջև անհրաժեշտ կլինի պահպանել 1,5 մ հեռավորություն, հովանոցների միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն երեք մետր: Վաճառողները պետք է պարտադիր օգտագործեն դիմակներ. լողափի աշխատակազմը ևս։ Արգելվում է լողափներում ընկերությունների կողմից սպորտով զբաղվելը: Լողափները կնշվեն գերբնակվածության մակարդակով. ցածր (1/3) — կանաչ, միջին (2/3) — դեղին, լիարժեք — կարմիր իսկ այս ամենին հնարավոր է հետևել հատուկ ծրագրով։

wp-apeth