Անտարկտիկան կարող է ամբողջությամբ կանաչել

Անտարկտիկան կարող է ամբողջությամբ կանաչել, կլիմայի փոփոխության պատճառով ջրիմուռներ են հայտնվում մակերևույթին: Ոսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Անտարկտիկայի մակերևույթը կարող է կանաչել կլիմայի փոփոխության պատճառով և այստեղ մասամբ «մեղավոր» են պինգվինները: Dailymail պարբերականի անդրադարձը:

Քեմբրիջի համալսարանի բուսաբանները ստեղծել են մանրադիտակային ջրիմուռի առաջին մեծամասշտաբ քարտեզը, որում պատկերված է ջրմուռների տարածումը Անտարկտիկայի ափերի երկայնքով:

Հետազոտողները համեմատել են արբանյակային տվյալները և ամռան երկու ամիսներին հարավային բևեռի մակերևույթին կատարած հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել և չափվել է կանաչ ջրիմուռի տարածումը:

Նրանք հայտնաբերել են, որ չնայած յուրաքանչյուր ջրմիուռ ունի մանրադիտակային չափ՝ այդ բոլոր ջրիմուռները միասին կարող են ձյան շերտը վերածել բաց կանաչ գույնի և այս ամենը կարող է տեսանելի լինել տիեզերքից, երբ ջրիմուռների տարածումը հասնում է հսկայական չափերի:

Ջրիմուռների աճին նաև նպաստում են թռչունների և կաթնասունների արտաթորանքը: Ջջրիմուռների ծաղկման 60 տոկոսը հայտնաբերվել է 5կմ տարածության մեջ, որտեղ կուտակված են պինգվինների խմբերը:

Գիտնականները հավատում են որ մարդու գործունեության պատճառով տեղի կունենա գլոբալ տաքացում և ջերմաստիճանի բարձրացումը կնպաստի որ «կանաչ ձյունը» ավելի արագ կշարունակի տարածվել:

  • Սա նշանակալից առաջընթաց է Անտարկտիկայում ցամաքային կյանքի մասին պատկերացում կազմելու համար և ինչ փոփոխությունների կարող է ենթարկվել առաջիկա տարիներին կլիմայի փոփոխության պատճառով: Ձյան ջրիմուռները մայրցամաքի կարևոր բաղադրիչն են ֆոտոսինթեզի միջոցով մթնոլորտից ածխաթթու երկօքսիդ վերցնելու համար: Հարավային մայրցամաքի ափամերձ շրջաններում հայնտաբերվել է ձյան կանաչ ջրիմուռների ծաղկում մասնավորապես  Անտարկտիկայի թերակղզու արևմտյան ափի կղզիներում,- նշել է հետազոտության հեղինակ և բուսաբան Մեթ Դեյվին Քեմբրիջի համալսարանից:

Ջրիմուռները աճում են ավելի տաք գոտիներում, որտեղ միջին ջերմաստիճանը հասնում է 0 աստիճանի: Անտարկտիկական թերակղզին մայրցամաքի մաս է կազմում, որը անցած դարի վերջին հատվածում ենթարկվել է ամենաարագ տաքացմանը:

Հետազոտողները հայտնաբերել են որ կանաչ ջրիմուռի տարածմանը նպաստում են նաև թռչունների և կենդանիների արտաթորանքը և այդ արտաթորանքը չափազանց սնուցիչ է և բնական պարարտանյութի դեր է կատարում: Փաստորեն, ջրիմուռների 60 տոկոսը հայնաբերեվել է 5 կիլոմետրի միջակայքում, որտեղ բնակվում են պինգվինների խմբեր:

Ջրիմուռները նունպես նկատվել են այն հատվածներում, որտեղ թռչունները բույն են դրել, դրանցից են՝ սկուաները (գիշատիչ ծովային թռչուններ են) և այն հատվածներում որտեղ հանիպում են ճայերը:

  • Ձյան մակերևույթի վրա հայտնաբերել ենք 1,679  ջրիմուռների առանձին ծաղկած հատվածներ, որոնք միասին կազմում են 1,9 կիլոմետր քառակուսի տարածք, յուրաքանչյուր տարի կազմելով 479 տոննա ածխածնի կլանում,- բացատրել է Դեյվին:

Հետազոտողները բացատրել են, որ դա համարժեք է Մեծ Բրիտանիայում մոտ 875,000 մեքենաների երթևեկությունից արտանետվող ածխածնի քանակին: Կանաչ ջրիմուռների ծաղկած հատվածների 1/3-ը հայտնաբերվել է փոքր, ցածրադիր կղզիներում:

Քանի որ Անտարկտիկական թերակղզու վրա կլիմայի փոփոխության պատճառով բարձրանում է ջերմասնտիճանը, այս կղզիները կարող են ընդհանրապես զրկվել ձյան շերտից և ձյան ջրիմուռներից:

Այնուամենայնիվ, ձյան ջրիմուռների մեծ մասը հայտնաբերվում է թերակղզու հյուսիսում և Հարավային Շեթլանդի կղզիների հյուսիսում գտնվող ավելի մեծ քանակությամբ ծաղկաբույլերում, այն շրջաններում, որտեղ նրանք կարող են տարածվել դեպի ավելի բարձր գոտիներ, երբ ձյունը ցածրադիր մասերում հալչում է:

  • Քանի որ Անտարկտիկայում ջերմաստիճանը բարձրանում է, մենք կանխատեսում ենք, որ ձյան ջրիմուռների ընդհանուր զանգվածը կավելանա, քանի որ տարածումը ավելի բարձր գոտիներ կգերազանցի ցածրադիր հատվածներում ջրիմուռների ոչնչացմանը, — ասել է Քեմբրիջի համալսարանի բուսաբան Էնդրյու Գրեյը: