Վարակվել է 23 հղի, անսիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն. նախարարը տվյալներ է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ  վաղվանից, ըստ ամենայնի, հյուրանոցներում և հիվանդանոցներում գտնվող թեթև սիմպտոմներով կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկեն տուն: Վերջիններս  կշարունակեն իրենց ինքնամեկուսացումը առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո: Թորոսյանն հավելել է, որ  պացիենտները ոչ թե զրկվելու են բժշկական օգնությունից, այլ փոխվելու է հիվանդության վարման ռազմավարությունը։

Արսեն Թորոսյանը հայտնել է նաև, որ երեկվա դրությամբ մինչև 18 տարեկան 270 մարդու մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս: Ավելին նշված պացիենտներից ընդամենը երկուսն ունեն թեթև թոքաբորբ, որևէ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող վտանգ չկա:

Այսօրվա դրությամբ 23 հղիի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչ վերաբերում է բուժաշխատողների շրջանում վարակվածների թվին, մասնավորապես խոսքը վերաբերում է բժշկական հաստատությունների անձնակազմին, արձանագրվել է 375 դեպք։ Սա վարակվածների ընդհանուր թվի 6-7 տոկոսն է: