Կրաբի քարանձավում հայտնաբերվել է հսկայի հին կմախք

Գիտնականները հայտնաբերել են հսկայի և հսկայական օձի մնացորդներ: Սա զարմանալի հայտնագործություն է: Ապացույցներ են ներկայացվում, որ ժամանակին երկրագնդի վրա հսկաներ են բնակվել միաժամանակ հաստատելով Նագասի հին լեգենդը:

Թայլանդի Խաո Խանապ Նամ քարանձավում պեղումների ժամանակ հնագետների թիմը հայտնաբերել է հսկայի կմախք, որը հավանաբար արական սեռի ներկայացուցիչ է եղել և կմախքի երկարությունը կազմել է 5-6 մետր: Հսկայի կողքին հայտնաբերեվել են հսկայական սողունի մնացորդներ:

  • Կրաբին առաջին գավառն է Թայլանդում, որտեղ հայտնաբերվել են հին մարդու գոյությունը հաստատող մնացորդներ: Կրաբիում ժամանակին հայտնաբերվել է նաև հին կաթնասունի բրածոներ: Հսկայի մնացորդները մոտ 35 միլիոն տարվա հնության են: Հսկան ներկայիս մարդու նախնի չի հանդիսանում և այս հայտնագործությունը վկայում է, որ Կրաբի մարզում և նրա շրջակայքում հայտնաբերվել են Պալեոլիթյան դարաշրջանի բանական մարդու մնացորդներ,- հնագետների թիմի ղեկավարի խոսքը մեջբերել է KB հեռուստատեսությունը: 

KB հեռուստաընկերությունը զրուցել է նաև պրոֆեսոր Նիվատ Վատտանայապորնի հետ (Կասեցարտի համալսարանի արվեստի և գիտության ֆակուլտետ), որը բացատրել է Կրաբի նահանգի պատմական նշանակությունը և խոսել հետաքրքիր հայտնագործության մասին:

  • Վերջերս մենք լավ նորություն ենք ստացել Խաո Խանաբ Նամ քարանձավից (Կրաբի մարզ): Հնագետների թիմը Խաո Խան քարանձավում հայտնաբերել է հսկայի և կենդանիների մնացորդներ: Նաև հայտնաբերվել է պատերազմի հետքեր, որը համապատասխանում է Կրաբիի լեգենդին,- ասել է նա:

Ասում են, որ ժամանակին եղել է մի հսկա, որը մարդու է վերածվել և մարտնչել Նագա անունով մարդու հետ: Նրանք երկուսն էլ սիրահարվել են արքայադստերը, որը բնակվում էր նույն վայրում և այս երկուսը մարտնչել են միմյանց դեմ մինչև վերջին շունչը: Ըստ լեգենդի՝ հսկան և Նագան վերածվել են սարերի, որոնց լանջից հոսում է Կրաբի գետը:

Նագաները եղել են սրբեր Հնդկական դիցաբանության մեջ: Ասում են, որ այս խորհրդավոր էակները բնակվել են Պատալա և Բոգավաթի ստորգետնյա քաղաքներում:

KBTV- ի համաձայն՝ մնացորդները գրեթե ամբողջական են, ամբողջական գանգ, կրծքավանդակի և ոտքի ոսկորներ: Պեղումների տարածքը հսկում են ոստիկանները, իսկ հնագիտական թիմը որոշ ստուգումներ է անցկացնում:

Եթե պարզվի որ իրական է, սա կլինի առաջին հսկայի ամբողջական հայնաբերված մնացորդը 2004 թվականից ի վեր: Կառավարությունը խոստացել է լիարժեք աջակցություն ցուցաբերել հնագիտական աշխատանքներին:

  • Կան մարդիկ, որոնք պնդում են, որ հին հսկաների մասին տեղեկությունները պարզապես միֆ են, բայց մի մոռացեք Իլինոյսի հսկային՝ Ռոբերտ Պերսինգ Ուադլոուին, որն աշխարհի ամենաբարձրահասակ մարդն էր: Եթե ավելի խորը ուսումանսիրենք այս պատմությունը ընթերցողների հետ միասին կգտնենք ապացույցներ, որոնք ենթադրում են, որ այս հայտնագործությունը արվեստի գործ է: Թեև նախկինում ոչ ոք հսկաների գոյությունը կասկածի տակ չէր դրել, բայց այս կմախքը մի փոքր չափազանց նոր է թվում իրական լինելու համար: Բայց ինչո՞ւ պրոֆեսոր Նիուաթ Ուատանայապորնը սա արվեստի գործ չհամարեց,- նշված է «Թայվան այսօրի» հրապարակած հոդվածում: