Վարակված 29 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են

Վարակված 29 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են

Մայիսի 20-ի  ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակված 29 քաղաքացիներից 8-ն արդեն ապաքինվել են: Ընդհանուր առմամբ, կատարվել է  581 թեստավորում: Այս պահի դրությամբ՝ մեկուսացված է  69 քաղաքացի:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնում էին, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում:

Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, որոնք այսօր կրկնակի կթեստավորվեն և բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս գրվեն բժշկական հաստատությունից:

wp-apeth