Թանգարանների միջազգային օրը նշվեց անսովոր պայմաններում

Թանգարանների միջազգային օրը նշվեց անսովոր պայմաններում

Երեկ թանգարանների միջազգային օրն էր: Շիրակի մարզպետը շնորհավորելով օրվա առթիվ նշել էր, որ թանագարանները դարձել են հայ ժողովրդի անցյալի և ներկայի ավանդույթների կրողը` ապագա սերունդներին փոխանցելով մշակութային և պատմական անցյալի նմուշները:

  • Յուրաքնչյուր պետության և ժողովրդի կենսագրությունում թանգարանները առանցքային և նշանակալի դերակատարություն ունեն` միմյանց կապելով մշակութային, պատմական և անժամանակյա ժառանգությունը,- ասել է մարզպետը:

Հայաստանը հնագույն ժամանակներից սկսած ունեցել է թանգարաններ։ Ուրարտական հեթանոսական տաճարները սկզբնական այն հաստատություններն էին, որոնցում հավաքվել են արվեստի հնագույն կոթողները։ Առաջին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. VIII դարին (Էրեբունի ամրոցի պեղումների արդյունքում)։ Արդեն միջնադարում ունեցել ենք իսկական թանգարաններ, որոնք 3 կարգի են բաժանվել՝

  • արքունի
  • իշխանական տների
  • եկեղեցական թանգարաններ

Սակայն պետականության կորստից հետո, թանգարանային համակարգը ևս ծնկի եկավ, մնացին միայն եկեղեցիների հովանավորության տակ գործող որոշ թանգարաններ։ Հաջորդ գրավոր տեղեկությունները, որոնք վերաբերում են թանգարանաշինությանը, վերաբերում են XIX դարի կեսերին մինչև մեր օրեր։ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) կողմից ։

Պայմանավորված թագավարակային համաճարակով 2020 թվականին հնարավորություն ընձեռվեց շատ թանգարաններ «այցելել» օնլայն։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը նշվում է անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ րրրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը հավանաբար անցկացվելու է նոյեմբերին:

wp-apeth