Չեռնոգորիայի օդանավակայանները կբացվեն մայիսի 20-ին

Չեռնոգորիայի օդանավակայանները կբացվեն մայիսի 20-ին

Չեռնոգորիայի միջազգային օդանավակայանները Պոդգորիցայում և Տիվատում կբացվեն մայիսի 20-ին ընդհանուր ավիացիայի համար (ոչ ռազմական և ոչ ուղևոր), սա կլինի նրանց աշխատանքի վերադառնալու առաջին փուլը, հայտնել է Չեռնոգորիայի օդանավակայանների պետական ձեռնարկության տնօրեն Դանիլո Օրլանդիչը:

Երկուշաբթի Չեռնոգորիայի Կառավարությանն առընթեր վարակիչ հիվանդությունների ազգային համակարգող խորհուրդը հաստատեց Չեռնոգորիայի երկու միջազգային օդանավակայանների մոտալուտ բացումը՝ առևտրային և ոչ առևտրային բնույթի ընդհանուր ավիացիայի համար:

Երկրի հանրային առողջության ինստիտուտի վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի մեկնարկի օրվանից հայտնաբերվել է 324 հիվանդ, մահացել է 9 մարդ, առողջացել է 311 մարդ: Կառավարությունը մայիսին սկսեց մեղմել սահմանափակող միջոցառումները, բացել լողափեր, սրճարաններ և ռեստորաններ: Վարչապետ Դուշկո Մարկովիչը հայտարարել է «առաջինը կորոնավիրուսից ազատվելու» ցանկության մասին:

wp-apeth