Սան Պաուլոյի հիվանդանոցները կաթվածահար են լինում

Բրազիլիայի ամենամեծ քաղաքի՝ Սան Պաուլոյի քաղաքապետը ասել է, որ քաղաքի առողջապահական համակարգը կաթվածահար է լինում, քանի որ վարակակիրների թիվն ավելանում է, մահճակալների պահանջարկը՝ շատանում: Բրունո Քովասն ասել է, որ հիվանդանոցների տարածքների գրեթե 90 տոկոսը գերծանրաբեռնված է և երկու շաբաթ անց ազատ տեղ չի լինի հիվանդներին ընդունելու համար: Քաղաքապետը մեղադրում է այն մարդկանց, որոնք ծաղրում էին ու չէին ընդունում լուրջ կորոնավիրուսը՝ «ռուսական ռուլետկա» խաղալով մարդկանց կյանքերի հետ: BBC պարբերականի անդրադարձը:

Սան Պաուլոն համավարակից ամենաշատ տուժված քաղաքներից է Բրազիլիայում, վերջին շրջանում քաղաքում արձանագրվել է ավել իքան 3000 մահ: Շաբաթ օրը Բրազիլիան գերազանցեց Իսպանիային և Իտալիային՝ դառնալով վարակակիրների թվով չորրրդ երկիրը ողջ աշխարհում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նոր 7.938 վարակակրի մասին և ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը երկրում կազմում է՝ 241.000. վարակակիրների թվով Բրազիլիային գերազանցում են միայն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:

Վերջին 24 ժամվա ընթացքում լատինամերիկյան երկրներում մահվան ցուցանիշը հասրել է 485-ի, ընդհանուր մահացածների թիվը կազմելով՝ 16.118, աշխահում 5-րդ ամենաբարձր ցուցանիշը:

Բրազիլիայի առողջապահության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ երկրում վարակվածների թիվն ավելի շատ կարող է լինել, քան տեղեկացնում են պաշտոնական աղբյուրները, քանի որ թեստերի պակաս կա:

Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլսոնարոն հայտնվել է քննադատությունների էպիկենտրոնում և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններից դուրս, բռնկվող կորոնավիրուսային ճգնաժամին դեմ հստակ քայլեր չձեռնարկելու պատճառով:

Նա արհամարում է ԱՀԿ-ի կողմից առաջարկվող սոցիալական հեռավորության պահպանվող կանոնները և կիրակի օրը մայրաքաղաք Բրազիլիայում նկարներ է հրապարակել իր աջակիցների և երեխաների հետ:

Ի՞նչ է ասել Սան Պաուլոյի քաղաքապետը

Պարոն Կոնվասը քննարկումներ է անցկացնում նահանգի ղեկավարի հետ կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ՝ ներկայացնելով խիստ միջոցառումներ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, մինչ բոլոր հիվանդանոցները կարող են գերծանրաբեռնվել:

Սան Պաուլոյի նահանգապետը հրահանգներ է տալիս ոստիկանությանը և նրա աջակցությունը շատ անհրաժեշտ կլինի, եթե սահմանափակումներ կիրառվեն:

Պարոն Կոնվասը կոչ է անում բնակչությանը մալ տանը և կանխել վարակի տարածումը՝ նշելով, որ Սան Պաուլոն պետք է ավելի ու ավելի սահմանափակումենր կիրառի վարակը կանխելու նպատակով:

  • Շատ դժվար է հավատալ որ որոշները նախընտրում են «ռուսական ռուլետկայի» զոհ դառնալ և մարդկանց դեմքերին անգամ մահից վախենալու նշույլ չկա,- ասել է նա:

Սան Պաուլոյի բնակչությունը 12 միլիոն է: Մարդիկ և պաշտոնական վիճակագրությունը հաստատում են, որ մարդկանց մեծ մասը ծաղրանքով է մոտենում սոցիալական հեռավորություն պահելու կանոններին:

Ի՞նչպես է նախագահ Բոլսոնարոն արձագանքում ճգնաժամին

Բոլսոնարոն շարունակվում է հակառակվել սահմանափակումներին՝ համոզելով, որ սոցիալական հեռավորությունը կկործանի երկրի տնտեսությունը: Մարտ ամսին նա կոչ արեց բոլոր նահանգապետերին և քաղաքապետերին նվազեցնել սահմանափակումները՝ նշելով, որ կյանքը պետք է շարունակվի, աշխատատեղերը պետք է պահպանվեն, պետք է վերադառնալ նորմալ կյանքի: Դպրոցների, բիզնես ոլորիտի և տրանսպորտի վրա կիրառվող սահմանափակումները նախագահը որակեց որպես «կործանված երկրի» քաղաքականություն:

Չնայած վարակի տարածման բարձր տեմպերին՝ Բոլսոնարոն փորձեց համոզել, որ ինչպես նա, այնպես էլ շատ մարդիկ չեն վախենում հիվանդությունից:

  • Որպես աթլետ, եթե նույնսիկ վարակվեմ վիրուսով ոչ մի պատճառ չի լինի, որ վախենամ: Ես ոչինչ չեմ զգա կամ ամենաշատը կարող է դա լինել սովորական գրիպ,- ասել է նա:

Ապրիլին Բոլսոնարոն միացավ ցուցարարներին՝ պահանջելով, որ սահմանափակումները վերացվեն: Նա ասում է, որ սահմափակումները վնասում են տնտեսությանը՝ առաջացնելով գործազրկություն և սով:

Անցած շաբաթ Բրազիլիայի առողջապահության նախարար Նելոսոն Թեյքը հրաժարական տվեց մեկ ամիս աշխատելուց հետո: Թեյքը հրաժարական տալուց հետո հրապարակավ քննադատեց նախագահ Բոլսոնարոյի որոշումը, որով նախատեսված էր, որ մարզասրահները և գեղեցկության սրահները պետք է բացվեն: Թեյքին նախորդողը նույնպես հեռացվել էր աշխատանքից նախագահի հետ համաձայն չլինելու պատճառով:

Ինչպիսի՞ն է առողջապահության ոլորտի աշխատակիցների արձագանքը

Բրազիլիայի առողջապահության ոլորտի աշխատակիցները զգուշացնում են, որ երկրում վարակակիրների թիվը կարող է ավելի բարձր լինել, քան տեղեկացնում են պաշտոնական տվյալները, քանի որ թեստերի պակաս կա հիվանդությունը թեստավորելու համար:

  • Բրազիլիայում թեստավորվում են միայն այն մարդիկ, որոնց բերում են հիվանդանոց,- ասել է Դոմինիգո Ալվեսը՝ Սան Պաուլոյի բժշկական համալսարանից AFP news-ին տրված հարցազրույցում: — Շատ դժվար է իմանալ թե իրականում ինչ է կատարվում, եթե ապավինենք հասանելի տվյալներին: Մենք չունենք հստակ քաղաքականություն որպեսզի վերահսկենք համավարակը:

Ալվեսը ուսումնասիրության հեղինակներից մեկն է, որը հավաստիացնում է, որ վարակակիրների թիվը 15 անգամ բարձր կարող է լինել, քան ներկայացվում են պաշտոնական վիճակագրության մեջ:

Բրազիլիան, որը տարածաշրջանի ամենամեծ երկիրն է, գտնվում է կորոնվիրուսային համաճարակի էպիկենտրոնում: Լատինական Ամերիկան և Կարիբյան երկրները արձանագրել են ավելի քան 500.000 վարակի դեպքեր, որից 50 տոկոսը բաժին է հասնում միայն Բրազիլիային:

Մեքսիկան վերջերս վարակակիրների բավականին մեծ թիվ է արձանագրել, մինչ Էկվադորը ապրիլին հայտարարեց իր առողջապահական համակարգի կաթվածահար լինելու մասին:

Լատինամերիկյան երկրներում վարակի տարածման սուր տեմպը ստիպեց ԱՀԿ-ին հայտարարություն տարածել, որ ամերիկացիները վարակի տարածման ամենավտանգավոր գոտում են: Մարտ ասմին, ԱՀԿ-ն Եվրոպան որակեց որպես՝ «վարակի էպիկենտրոն», բայց տարածաշրջանը աստիճանաբար սկսում է վերացնել սահմանափակումները նաև միջոցառումներ ձեռնարկում կանխարգելելու վարակի տարածումը: