Կորոնավիրուսը տարածվում է աշխարհում, իսկ թաց շուկաները շարունակում են գործել

Կորոնավիրուսը տարածվում է աշխարհում, իսկ թաց շուկաները շարունակում են գործել

Արնաշաղախ թաց շուկաները որոնք զբաղվում են չղջիկների, շների և օձերի վաճառքով շարունակում են գործել Հարավարևելյան Ասիայում մինչ կոնորովիրուսային համաճարակը մոլեգնում է ամբողջ աշխարհում: Ներկայացնում ենք բրիտանական dailymail պարբերականի անդրադարձը:

Չնայած կորոնովիրուսային համաճարակին, հարավարևելյան Ասխայի թաց շուկաները շարունակում են զբաղվել կենդանի շների, օձերի և չղջիկների վաճառքով: Շոկային նկարները և տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են կենդանիները խցկվել շուկաներում գտնվող նեղ վանդակներում: Նման պատկերի կարելի է հանդիպել Կամբոջայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայլանդում, Վիետնամում և Չինաստանում, որտեղ հավանաբար բռնկվել է համավարակը:

Մի սարսափելի տեսանյութում ցուցադրվում է սատկող նապաստակի կադրեր, մինչդեռ մեկ այլ տեսանյութում ցուցադրվում են՝ կենդանի հավեր, սագեր, կապիկներ և դոդոշներ, որոնք վաճառվելու են կամ մորթվելու են շուկաներում:

COVID-19-ը ողջ աշխարհում խլել է գրեթե 300.000 մարդու կյանք: Չնայած սրան ու մի շարք փորձագետների կարծիքներին, որ կորնավիրուսային համաճարակը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում գործող կենդանիների շուկայից հենց չղջիկի միջոցով, համացանցում պարբերաբար հայտնվում են նման տեսանյութեր:

Տեսանյութը հրապարակվել է կենդանիների պաշտպանության PETA կազմակերպության ուսումանսիրողների կողմից: Ֆիլիպիններում կարելի է հանդիպել շուկայի աշխատողների, որոնք կրում են բաց հողաթափեր, զբոսնում են շուկայի տարածքով և մորթում խոզերի և թռչունների:

Վյտնամում կարող եք ականատես լինել շների եփած գլուխների և մարմնի այլ հատվածների, որոնք կուտակված են վաճառասեղանի վրա և այդ ամենի կողքին կարելի է հանդիպել ողջ կենդանիների: Շուկաների ողջ տարածքը հեղեղված է կենդանիների արյունով:

Հաճախ շուկաներում կարելի է հանդիպել կենդանի մանգուստների, որոնք հանդիսացել են ՍԱՐՍ համավարակի առաջացման աղբյուր:

Չղջիկները, որոնք հանդիսանում են մարդուն COVID-19 փոխանցման աղբյուր, հանդիպում են Ինդոնեզիայի շուկաներում, վանդակների մեջ գլխիվայր կախված:

PETA-ն և իր համաշխարհային դուստր ձեռնարկությունները փորձում են օգտագործել և տարածել բոլոր տեսանյութերը կոչ անելով Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը, որպեսզի կենդանիների շուկաները շուտափույթ դադարեցնեն իրենց գործունեությունը:

  • Հաջորդ մահացու համավարակը անխուսափելի է, քանի որ հիվանդ կենդանիներով ողողված շուկաները շարունակում են գործել,- նշել է PETA կազմակերպության հիմնադիրներից մեկը:

PETA-ն կոչ է անում կառավարության ներկայացուցիչներին կասեցնել շուկաների գործունեությունը:

Նշենք, Չինաստանը ժամանակավորապես արգելել է վայրի կենդանիների վաճառքը, մինչդեռ թռչնամսի և կենդանի ձկի վաճառքով զբաղվող շուկաները վերսկսել են գործունեությունը:

Գիտնականները հավաստիացնում են, որ թաց շուկաները «ժամանակի ռումբ» են պանդեմիայի տարածման համար, քանի որ մի շուկայում տարբեր տեսակի կենդանիների վաճառքը հեշտացնում է վիրուսի փոխանցումը մի կենդանուց մյուսին: ՍԱՐՍ-ը, ՀԻՎ-ը, Էբոլան, խոզի գրիպը և ՄԵՐՍ-ը նույնպես բռնկվել են վայրի կենդանիներից:

Վարակիչ հիվանդությունների փորձագետ՝ Սըր Ժերեմի Ֆարրարը հունվարին dailymail պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ շատ վարակներ, որոնք փոխանցվել են մարդկանց առաջացել են կենդանիներից:

ՍԱՐՍ մահացու համավարակը, որը բռնկվել է հարավային Չինաստանում, 2000 թվականի սկզբին հանդիսացել է 700 մարդու մահվան պատճառ և բռնկվել է հենց թաց շուկայից:

Թռչնագրիպը, մեկ այլ կենդանական ծագմամբ հիվանդություն է, որը կարող է վարակել մարդկանց՝ տարածվելով շուկաներում վաճառվող թռչունների կամ թռչնաբուծարանների միջոցով:

Թաց շուկաներում հաճախ վաճառում են ողջ կենդանիներ, որոնցից շատերի վաճառքը անօրինական է կամ համարվում են էկզոտիկ կենդանիներ: Տեսակներից շատերը վիրուսին հնարավորություն են տալիս ավելի հարմարվելու:

Ֆարրարն ասել է, որ կենդանիներին միմյանց խառնելը վիրուսին թույլ է տալիս, որ տեղի ունենա փոխանցում մի կենդանուց մյուսին և վիրուսը կարող է հարմարվել տվյալ կենդանիներին: Վարակը կարող է փոխանցվել այն մարդկանց, որոնք շուկայում վաճառում կամ գնում են կենդանիներ:

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը աջակցում է Չինաստանին թաց շուկաների գործունեությունը վերսկսելու կապակցությամբ, պայմանով որ վայրի կենդանիները վաճառքը կարգելվի, մատնանշելով որ միլիոնավոր մարդիկ կախված են տվյալ շուկաներից, ոմանք սնունդ գնելու համար, մյուսները եկամտի աղբյուր գտնելու:

  • Համաշխարհային առողջապահության կազմակերպության դիրքորոշումն այն է, եթե այդ շուկաներին թույլատրվի վերսկսելու գործունեությունը բոլոր պայմանները պետք է համապատասխանեն սննդի անվտանգության և հիգիենիայի խիստ չափանիշներին: Կառավարությունները պետք է խստորեն կիրառեն բոլոր արգելքները՝ չթույլատրելով վայրի կենդանիների վաճառքը,- հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմը ապրիլի 17-ին:
wp-apeth