Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին ժիլետների» բողոքի ցույցերը

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին ժիլետների» բողոքի ցույցերը

Ֆրանսիայում «Դեղին ժիլետների» բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ առաջին անգամ դուրս են եկել փողոց թագավարակի պատճառով հաստատված սահմանափակումների վերացումից հետո: Այս մասին, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Ակտիվիստների մի քանի խմբեր հայտնվել են Թուլուզ և Նանտ քաղաքների կենտրոններում: Ցուցարարները տուգանվել են ոստիկանների կողմից որից հետո ցրվել են: Լիոնում ցույցերին մասնակցել են 300 մարդ, իսկ Սեն-Նազերում՝ 130: Ամենաբազմամարդ ցույցերը Մոմպելյեում էին. փողոց են դուրս եկել 350 մարդ:

Ոստիկանների հետ բախման արդյունքում վիրավորվել է մի կին: Ցուցարարներից շատերը դիմակներով էին:

«Դեղին ժիլետների» ցույցերը Ֆրանսիայում սկսվել է 2018-ի նոյեմբերին: Սկզբում դրանք անցկացվել են վառելիքի գների բարձրացման դեմ, ինչի պատճառով բողոքի մասնակիցները սկսել են կրել դեղին ժիլետներ, որոնք նախատեսված էին վարորդների համար: Ժամանակի ընթացքում նրանք սկսել են նաև քաղաքական պահանջներ ներկայացնել:

wp-apeth