Աշխարհի երկրորդ երկիրն է հայտարարել COVID-19 ունեցող բոլոր հիվանդների բուժման մասին

Կամբոջայում բուժվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 122 հիվանդները։ Ավելի վաղ COVID-19-ով բոլոր վարակվածները բուժվել էին Գրելանդիայում։ Կոմբոջայի իշխանությունները շաբաթ` մայիսի 16-ին, հայտարարեցին երկրում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդների բուժման մասին։ Այդ մասին ասվում է առողջապահության նախարարի հայտարարության մեջ:

  • Շաբաթ` մայիսի 16-ին, պանդեմիայի սկզբից ի վեր վարակված և հիվանդանոցներում բուժվող 122 հիվանդներից առողջացել են 122-ը,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրում նաև չի գրանցվել մահվան ոչ մի դեպք։ Նաև նշվում է, որ վարակված 122 հիվանդներից միայն 58-ն են Կոմբոջայի քաղաքացիներ։ Հաշվի չառնելով բոլոր վարակվածների առողջանալը` երկրում սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ։ Հիշեցնենք, որ աշխարհում առաջինը կորոնավիրուսի հաղթահարման մասին հայտարարել է Գրենլանդիան։ Կղզում հաստատվել է վարակման 11 դեպք։ Նախօրեին Մավրիկիայում հայտարարվել է համաճարակի դեմ տարած հաղթանակի մասին: