Կանադայում թույլատրվել է COVID-19 պատվաստանյութերի փորձարկումները

Կանադայում թույլատրվել է COVID-19 պատվաստանյութերի փորձարկումները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ասել է, որ երկրի Առողջապահության նախարարությունը հաստատել է թագավարակային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

  • Կանադայի Առողջապահության նախարարությունը հաստատել է Կանադայում առաջին կլինիկական փորձարկումները՝ COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութի վերաբերյալ: Եթե պատվաստանյութերի այս փորձարկումները հաջողված լինեն, մենք կկարողանանք այն արտադրել և տարածել այստեղ՝ մեր երկրում, — ասել է Թրյուդոն մամուլի ասուլիսի ընթացքում: Հեռարձակումն իրականացվել է վարչապետի Twitter-յան էջում:

Վերջին տվյալներով Կանադայում վարակակիրների թիվը 78.864 է, մահացել է 5679 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է թագավարակային վիրուսի (COVID-19) նոր համաճարակի բռնկման մասին: Համաձայն ԱՀԿ-ի վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 4,7 միլիոն վարակի դեպք, մահացել է ավելի քան 313 հազար մարդ:

wp-apeth