70%-ով վիճակի բարելավու՞մ. Արդյոք սա՞ է փրկությունը

Ռուսաստանում մեֆլոքսինը (դեղահաբ մալարիայի դեմ ) դրական արդյունքներ է ցույց տվել ուսումնասիրության նախնական` կլինիկական փուլում: Դեղամիջոցը ճնշել է CoVid19-ը 48 ժամվա ընթացքում` չնայած հիվանդների 25%-ի մոտ այն ուղեկցվել է կողմնակի ախտանիշներով: Forbes-ը փորձել է պարզել արդյոք մեֆլոքսինը կարո՞ղ է փրկել կորոնավիրուսից:

Հույսեր

Կենսաբժշկական դաշնային գործակալության (ԿԲԴԳ) ղեկավար Վերոնիկա Սկվորցովան ուղիղ եթերի ժամանակ իր խոսքում նշել է, որ մեֆլոքսինի նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այն ամբողջությամբ ճնշում է կորոնավիրուսային գործողությունները 48 ժամում շատ փոքր չափաբաժին օգտագործելու դեպքում` երկու միկիլոգրամ/մեկ միլիլիտր չափաբաժնով:

  • Մեֆլոքսինը կարող է օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց: Եթե այն օգտագործվի վարակվելուց առաջ, վիրուսի ազդեցությունը կկրճատվի 50-75%-ով: Մենք այժմ ԿԲԴԳ-ի մեր առաջատար չորս կենտրոնում իրականացնում ենք մեֆլոքսինի կլինիկական ուսումնասիրություններ` համեմատելով այն այլ հակավիրուսային դեղամիջոցների հետ, և մենք միջին ծանրության հիվանդների շրջանում նկատել ենք որոշակի առավելություններ: Օգտագործելով մեֆլոքսինը`ոչ պակաս, քան 70% -ը ունեն կայուն առաջընթաց, — ասել է ԿԳԲԴ ղեկավարի խոսքերը մեջբերել է РИА Новости-ն:

Գործակալությունը ավելի վաղ խոստացել էր տրամադրել կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց մոտ դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ տվյալները` կլինիկական փորձարկումների ավարտից հետո` մինչև 2020 թվականի մայիսի 20-ը:

Մեֆլոքսինը մալարիայի դեմ ուղված դեղամիջոց է: Այն մշակվել է 1970-ականներին ամերիկյան բանակի կարիքները հոգալու համար, իսկ 10 տարի անց այն բերվեց մասսայական շուկա: Այժմ այն «Lariam» անվան տակ արտադրվում է շվեյցարական Hoffman — La Roche ընկերության կողմից: ԿԲԴԳ-ն ուսումնասիրում է Ռուսաստանում COVID-19-ով վարակված հիվանդների այս դեղամիջոցով բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը:

Մեֆլոքսինը պատկանում է հակամալարիային դեղամիջոցների խմբին, այդ խմբին են պատկանում նաև քլորոքսինը և հիդրոքլորոքսինը: BestDoctor բժշկական ընկերության զարգացման բաժնի ղեկավար Յուլիա Տկաչենկոն, որը մշակում է լրացուցիչ բժշկական ապահովագրության համար նախատեսված տեխնոլոգիական ծառայություն, ացատրել է, որ հակամալարիային դեղամիջոցները օգտագործվում են COVID-19-ի պայմաններում պայմանավորված իրենց հակավիրուսային և իմունիտետը ճնշող հատկություններով:

  • Այնուամենայնիվ ըստ կլինիկական փորձաքննությունների, COVID-19- ի բուժման հարցում քլորոքսինի և հիդրոքլորոքսինի օգտակարությունը չի հաստատվել: Խորհուրդ չի տրվում այդ դեղերը օգտագործել բարձր դոզաներով` դրանց թունավոր լինելու և ցածր արդյունավետության պատճառով, ինչպես նաև հիդրոքլորոքսինի և հակաբակտերիալ դեղամիջոց ազիտրոմիցինի կոմբինացիան հաստատվել է որպես թունավոր կոմբինացիա և դրա օգտագործումը արգելված է, — նշել է Տկաչենկոն:

Մոտ է այն, թե` ոչ

Նախնական կլինիկական հետազոտությունը դեղամիջոցի ուսումնասիրությունն է մոդելների վրա, որոնք կառուցված են համակարգչի օգնությամբ կամ օրինակ  հավի բջիջների կամ սաղմերի վրա, ասել է «Ատլաս» կենսաբժշկական հոլդինգի գործադիր տնօրեն Ալեքսանդր Կարասևը: Հետազոտողները այդ դեղամիջոցները ներարկում են հիվանդ բջիջներին և նկատվում է վարակված բջիջների քանակի նվազումը:

  • Բայց ոչ ոք չգիտե, թե ինչպես այդ դեղամիջոցը կպահի իրեն մարդու օրգանիզմում: Երբ նախնական փորձարկումներ են իրականացվում, երբեմն ընտրվում են 10,000 թեկնածու-պատվաստանյութեր, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ: Դեղամիջոցը կլինիկական հետազոտությունների հաջորդ փուլ տեղափոխելու համար անհրաժեշտ է ճիշտ դոզա որոշելը, որը պետք է տրվի հիվանդներին: Յուրաքանչյուր դեղամիջոց ունի առաջնային և կողմնակի ազդեցություն: Հիվանդին ներարկվում է դեղամիջոցի որոշակի դոզա, որից հետո հիվանդը երկար ժամանակ գտնվում է վերահսկաության տակ՝ կողմնակի ազդեցությունները հայտնաբերելու համար: Դրանից հետո միայն կլինիկական հետազոտությունները սկսվում են արդյունավետ դոզաներով և միայն այդ բազմափուլ կլինիկական փորձարկումներից հետո կարելի է որոշել, թե արդյոք այդ դեղամիջոցը մնացածից արդյունավետ է,- ընդգծել է նա:

Չնայած այն բանին, որ մեֆլոքսինը արդեն անցել է անհրաժեշտ նախակլինիկական փորձարկումները, որոնք ցույց են տվել թագավիրուսի ճնշումը, ինչպես նաև անցյալ դարի մալարիայի բուժման կլինիկական փորձարկումները` անհնար է կանխատեսել, որ դեղամիջոցի արդյունավետությունը կգերազանցի հայտնի կողմնակի էֆեկտների երկար ցուցակը:

  • Այն իրավիճակում, երբ COVID-19-ի կանխարգելման և բուժման արձանագրությունները պարզապես ձևավորվում են, փորձարկումների և սխալների մեթոդով, ուստի կանխարգելումերի նույնիսկ որոշակի համեմատական հաջողությունը ծայրահեղ դրական նորություն է, — ասել  է «Orbita Capital Partners» վենչուրային ֆոնդի հիմնադրամի ղեկավար Եվգենի Կուզնեցովը:

Ըստ նրա, մեֆլոքսինը ցույց է տալիս հարաբերական օգտակարություն միջին-ծանր դեպքերում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել որպես կորոնավիրուսային դեպքերի բուժման հիմք, քանի դեռ չեն մշակվել ավելի արդյունավետ և ճշգրիտ մեթոդներ:

Փրկության գինը

Մեֆլոքսինը կարող է առաջացնել գլխապտույտ, հավասարակշռության հետ կապված խնդիրներ և խշշոցներ ակնաջներում, 2013 թվականին զգուշացրել է ԱՄՆ-ի Պարենի և դեղերի որակի ստուգման վարչությունը (FDA): Ախտանիշները կարող են հայտնվել ցանկացած պահի և դեղը օգտագործել դադարեցնելուց հետո կարող են տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Կարող են առաջանալ դեպրեսիայի, անհանգստության և հալուցինացիաների զգացողություններ: Վերոնիկա Սկվորցովան նաև խոսել է մեֆլոքսինի կողմնակի ազդեցությունների մասին:

  • Դեղը ունի որոշակի կողմնակի ազդեցություններ, որոնք մեր տվյալներով դրսևորվում են հիվանդների 26% -ի դեպքում` ամեն չորրորդը: Դրանք հեշտությամբ տարվող են, բայց, այնուամենայնիվ, դեղամիջոցի ընտրության ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել տարբեր գործոններ, օրինակ սրտի վիճակը և արյան փոխանցելիությունը,-  ասել է նա:

Սկվորցովան հավելել է, որ մի շարք հիվանդների դեպքում մեֆլոքսինը կարող է առաջացնել սրտի աշխատանքի ընդհատման զգացողություն, ոմանց մոտ խանգարում է քունը: